Իրանի իշխանությունները ԱՄՆ-ին են փոխանցել 14 կետից բաղկացած փաստաթուղթ, որտեղ շարադրված են հակամարտության ավարտի համար Թեհրանի առանցքային պայմանները: Գործակալությունն այս առաջարկն անվանում են պատասխան Վաշինգտոնի նախորդ առաջարկին, որը բաղկացած էր 9 կետից: Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է չհարձակվելու երաշխիքներ, ամերիկյան զորքերի դուրսբերում հարակից տարածքներից, ծովային շրջափակման վերացում, ինչպես նաև սառեցված իրանական ակտիվների ապասառեցում: Բացի այդ, Իրանը ցանկանում է հասնել ռեպարացիաների վճարման, պատժամիջոցների չեղարկման, բոլոր ճակատներում՝ ներառյալ Լիբանանը, մարտական գործողությունների դադարեցման, ինչպես նաև Հորմուզի նեղուցի գործունեության նոր մեխանիզմի հաստատման:



