ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Պարսից ծոցի գործերով զբաղվող վարչությունը, որն Իրանի կողմից ստեղծվել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու համար, հաղորդել է, որ վերջին օրերին նեղուցում գրոհի է ենթարկվել մի քանի նավ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Հայտարարության համաձայն՝ վնասվել է մասնավորապես, երեք նավ, որոնք պատկանում են ԱՄԷ-ին կամ վարձակալված են նրա կողմից: «Հետաքննությունը ցույց է տվել, որ AL RUWAIS, SINBAD և MERSIN PROSPERITY լցանավերը վերջին երկու ամսվա ընթացքում մի քանի անգամ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով», – նշում է վարչությունը։ Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ երեք լցանավի անվանումները ներառված են նաև այն նավերի վերջերս թարմացված ցուցակում, որոնք նեղուցում չեն պահպանել նավագնացության կանոնները։ Ցուցակում ընդգրկված նավերի համար կսահմանափակվեն հետագայում նեղուցով անցնելու հնարավորությունները, նաև նրանց նկատմամբ կկիրառվեն տուգանքներ, կալանում կամ առգրավում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14778

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով