Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, իսկ հայկական կողմը ներկայացված է տեսակապով։ Հանդիպման հիմնական թեմաներից են լոգիստիկայի ոլորտում համագործակցությունը, առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկի թարմացումը և ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը։ Քննարկվելու է նաև պարենային անվտանգության հարցը և ԵԱՏՄ երկրների ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14786

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով