ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը: Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»։



