Ավտոմեքենայի հարվածից վնասվել է գազատար. Եղվարդում գազանջատում է

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 2-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 16։00։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14786

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով