Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ

։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Նրանց թվում են Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը, ում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն, որոնց դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որոնց դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով