ՌՈ բաժիններ ապօրինի զենք են հանձնել

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական ոստիկանության Երևանի, Աբովյանի, Արարատի, Վարդենիսի, Մարտունիի և Գյումրիի բաժիններում քաղաքացիները կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, 4 ակոսափող հրացան, 38 նռնակ, 2800 տարբեր տրամաչափի փամփուշտներ, 3 սվին-դանակ, 2 զրահաբաճկոն։ Ռազմական ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնել իրավապահ մարմիններին՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։ Ծանուցում․ ՀՀ քրեական օրենսգիրք, 335-րդ հոդված․ Հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է նախատեսված քրեական պատասխանատվությունից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14803

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով