Այսօր առավոտյան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել էր, որ երեկ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, նա ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չկա։ «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,- նշված է նախարարի գրառման մեջ։ Անահիտ Ավանեսյանը ԶԼՄ-ներին հորդորել է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը: «Հավատացած եղեք, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,- հավելել է նա։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն էլ 168.am -ի հետ զրույցում ասաց, որ նախարարն ամբողջական տեղեկատվություն տրամադրել է կնոջ առողջական վիճակի վերաբերյալ, հավելելու բան չունի։ Ինչ վերաբերում է կնոջ երկու երեխաներին, ապա, Մարիամ Ծատրյանն ասաց, որ մայրը և երկու երեխաները հոգեբանական և առաջնային բուժօգնություն են ստացել։ «Երեխաներից տղայի դաստակի հատվածում փոքր վնասվածք կա, աղջիկն էլ ստացել է հոգեբանական աջակցություն։ Աղջիկ երեխան հարազատների մոտ է, տղան՝ մարզի ԲԿ-ում։ Մենք իրականացրել են միայն կնոջ տեղափոխումը Երևան»,- նշեց Մարիամ Ծատրյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն էր



