Պատերազմին դեմ ռուսաստանցին արդեն մի քանի տարի Հայաստանում ապրում է «հոբիթի» տնակում

Ռուսաստանցի Յուրի Ալեքսեևը մի քանի տարի է՝ ապրում է Հայաստանում՝ ինքնուրույն փորած հողե կացարանում։ Այն գտնվում է մոտակա գյուղից 8 կիլոմետր հեռավորության վրա և արտաքին տեսքով հիշեցնում է «Մատանիների տիրակալը» ֆիլմի հոբիթների տնակները։ Նրա մասին պատմել է BILD-ի լրագրող Յուլիուս Ֆիցկեն։ Յուրին նախկինում ապրել է Մոսկվայում։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո նա որոշել է հեռանալ Ռուսաստանից։ Պատերազմի դեմ բողոքելու համար իր տան մոտ «Ո՛չ պատերազմին» գրությամբ ցուցանակ էր տեղադրել, ինչից հետո ձերբակալվել և 15 օրով կալանավորվել էր։ Դրանից հետո նա տեղափոխվել է Հայաստան։ Սկզբում Յուրին հինգ ամիս ապրել է Երևանում, սակայն շոգ եղանակի պատճառով որոշել է տեղափոխվել լեռներ և այնտեղ իր համար հողե կացարան կառուցել։ Նա ապրում է նվիրատվությունների և գովազդից ստացվող եկամուտների հաշվին, իսկ առօրյան հեռարձակում է վեբ-տեսախցիկով։ Յուրին զբաղվում է նաև կավագործությամբ։ Նա սեփական ձեռքերով մոմեր և կավե զանգակներ է պատրաստում, որոնք հյուրերին նվիրում է որպես Հայաստանից հուշանվեր։ Իր կացարանում ունի նաև արևային էներգիայով աշխատող կերամիկական վառարան։ BILD-ի լրագրողին Յուրին ասել է, որ մենակությունից չի վախենում և կարողանում է ինքնուրույն հոգալ իր կարիքները։ Նա նաև մտերիմ հարաբերություններ ունի մոտակա գյուղում բնակվող Անուշի և Նարեկի հետ, որոնց տունը ոտքով մոտ կես ժամվա ճանապարհ է։ Տարեց զույգը Յուրիին ընտանիքի անդամի պես է ընդունում, իսկ նա նրանց օգնում է նաև կենցաղային հարցերում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14838

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով