Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2026 թվականի հոկտեմբերի 5-ին շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Դիմերես` ՀՀ զինանշանը և ոճավորված եռագույնը: Դարձերես` COP17-ի պատկերանիշը՝ ոճավորված երևանյան կապտաթիթեռի տեսքով, «COP17, YEREVAN, ARMENIA», «TAKING ACTION FOR NATURE» («ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ») մակագրությունները: Էսքիզների հեղինակ ՝ Աննա Կուրղինյան: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Թողարկման քանակը 300 հատ ՀՀ կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «COP17» հուշադրամը, հավաստագիրը և տեղեկատվական գրքույկը պատրաստված են վերամշակված նյութերից: Հայաստանը 2026 թվին հյուրընկալում է COP17-ը և մինչև 2028 թիվը ստանձնում կոնվենցիայի նախագահությունը՝ հանձնառելով մեկտեղել մարդկության առջև ծառացած բնապահպանական մարտահրավերներին դիմագրավելու միջազգային ջանքերը։ COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։



