Թուրքիայի փոխնախագահը կայցելի Հայաստան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։ «Յըլմազը կներկայացնի Թուրքիան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում, «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով» ,– նշված է գործակալության հրապարակման մեջ։ Ընդգծվում է, որ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի Հայաստան կատարած առաջին նմանատիպ այցը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով