Արցախի Տեղեկատվական Շտաբը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել. «Տեղեկացնում ենք, որ մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում են գտնվելու եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Այս հնարավորությունը կարևոր ենք համարում օգտագործել՝ բարձրաձայնելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։ Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին։ Հանդիպումը՝ մայիսի 4-ին, ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ, Կիևյան կամրջի հարակից ստորգետնյա անցումի աստիճանների վրա։ Ակցիայի մեկնարկը՝ ժամը 09։00-ին։ Ակցիայի շրջանակներում, օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ, որոնց մասին կհայտնենք տեղում։ Ձեր ներկայությունը կարևոր է»։



