Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն էր: «Տարեցների ակտիվ և արժանապատիվ ծերացումը կարևոր է յուրաքանչյուր համայնքի համար։ Նրանց կողքին լինելը միայն հոգատարության դրսևորում չէ, այլև նրանց կյանքի փորձը, ներկայությունն ու մասնակցությունը արժևորում։ Երևանի քաղաքապետարանը՝ հանձին երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, շարունակական ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով նպաստում է տարեցների սոցիալական ակտիվությանը, համայնքային կյանքում նրանց ներգրավվածությանը և բարեկեցությանը։ Այս նախաձեռնությունների շրջանակում իրականացվում են մասնագիտական դասընթացներ, ինքնազբաղվածության ապահովման և սոցիալականացման ծրագրեր, շրջագայություններ, ինչպես նաև տարեցների համար նախատեսված ցերեկային և տնային խնամքի ծառայություններ։ Ծառայությունների մասին ավելին իմանալու համար այցելեք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք կամ զանգահարեք 011 514 153 հեռախոսահամարով»։



