«Nvidia»-ն ներկայացրել է արհեստական բանականության գործակալների անվտանգության նոր հարթակ, որը նախատեսված է կանխելու դրանց վերահսկողությունից դուրս գալն ու չնախատեսված գործողություններ կատարելը։ Հարթակը ներառում է «OpenShell» համակարգը, որը սահմանափակում է ԱԲ գործակալների գործողությունները, և «Sentry» անվտանգության շերտը, որը մշտապես վերահսկում է դրանց աշխատանքը և կարող է միջամտել կասկածելի վարքագծի դեպքում։ «Nvidia»-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր համակարգը կարող էր կանխել «OpenAI»-ի ԱԲ գործակալների կողմից AI ստարտափ «Hugging Face»-ի համակարգերի վերջին խախտումը։ Ընկերության տվյալներով՝ հարթակը գործարկման պահին արդեն օգտագործում է ավելի քան 100 ընկերություն, այդ թվում՝ «Microsoft»-ը, «Perplexity»-ն։



