Շուրջ 5000 քաղաքացի գործարքն իրականացրել է առցանց

Տրանսպորտային միջոց գնելու կամ վաճառելու գործարքը քաղաքացիները հնարավորություն ունեն իրականացնել առցանց՝ ցանկացած վայրից՝ առանց Հաշվառման-քննական բաժին այցելելու անհրաժեշտության, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ Արդեն հարթակում կատարվել է 2432 գործարք, որից 1798-ը՝ առուվաճառքի, 634-ը՝ նվիրատվության։ Թվային հարթակում գործարք կատարելու համար և՛ գնորդը, և՛ վաճառողը պարտադիր պետք է «Ես եմ» համակարգում անցնեն նույնականացում։ Ավտոմեքենայի սեփականության իրավունքը փոխանցելու համար անհրաժեշտ է՝ վաճառելու դեպքում նախ գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում՝ վճարել ավտոմեքենայի հաշվառման գործողությունների տուրքը։ Գործարք կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք, լրացնել կոնտակտային և տրանսպորտային միջոցի տվյալները, կատարել անհրաժեշտ բոլոր գործողությունները։ Թվային հարթակից օգտվելիս առաջացող հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Թեժ գիծ՝ զանգահարելով 060 83 83 02 հեռախոսահամարով։ car.mia.gov.am հարթակը ներդրվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նպատակ ունենալով քաղաքացիների համար առավել դյուրին դարձնել տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքները, թեթևացնել հաշվառման-քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14886

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով