Lexus-ը հրապարակել է իր նոր ամբողջովին էլեկտրական, երեք շարքով «TZ450e» ամենագնացի գինն ու տեխնիկական տվյալները։ Մեքենայի մեկնարկային գինը կկազմի 64,050 դոլար, սակայն դրա հզորությունը զգալիորեն ցածր է, քան նախկինում հայտարարվել էր։ Երբ «Lexus»-ն առաջին անգամ ներկայացրել էր «TZ»-ը, խոսվում էր 402 ձիաուժ հզորության մասին։ Այժմ հայտնի է դարձել, որ ստանդարտ երկշարժիչ համակարգը զարգացնելու է 308 ձիաուժ։ Այսինքն՝ նախկին սպասումներից գրեթե 100 ձիաուժ պակաս։ «TZ450e Premium»-ի գինը կսկսվի 64,050 դոլարից։ «Premium Touring» տարբերակը կարժենա 72,050, իսկ ամենաբարձր՝ «Luxury» համալրումը՝ 80,550 դոլար։ Մեքենան 0-ից 60 մղոն/ժ արագություն կհավաքի 6,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 112 մղոն/ժ՝ մոտ 180 կմ/ժ։ Հետաքրքիր է, որ «Lexus»-ը նախատեսում է նաև լրացուցիչ «Performance Package», որը մեքենայի հզորությունը կբարձրացնի մինչև 402 ձիաուժ։ Ընկերությունը, սակայն, չի մանրամասնել, թե ինչու է հենց ստանդարտ տարբերակի հզորությունը նվազեցրել։



