«BMW»-ն ներկայացրել է 2027 թվականի «3-Series»-ը՝ «Neue Klasse»-ի նոր շնչով

«BMW 3-Series»-ը կես դարի ընթացքում անցել է յոթ սերունդ, սակայն այս տարբերակն այլ զգացողություն է թողնում։ BMW-ն այս էվոլյուցիոն փոփոխությունն ընդգծում է՝ ութերորդ սերնդի մեքենային տալով «Neue Klasse» անվանումը։ Այդպես էր կոչվում նաև այն մոդելների շարքը, որը 1960-ականների սկզբին «BMW»-ին ոչ միայն դարձրեց սպորտային սեդանների առաջատար բրենդ, այլև փրկեց ընկերությանը ֆինանսական փլուզումից։ Նոր 3-Series-ի համար բավական մեծ ակնկալիքներ են։ «3-Series»-ը արմատական վերափոխման չէր ենթարկվել 2006 թվականի E90 սերնդի թողարկումից ի վեր։ Այս անգամ նոր G50-ի դիզայնի ուղղությունը մշակել է Ադրիան վան Հոյդոնկը։ Նոր «3-Series»-ը զգալիորեն տարբերվում է BMW-ի վերջին տարիների դիզայնից։ Նոր «3-Series»-ի առջևի հատվածի «շնաձկան քիթ» հիշեցնող ձևավորումը հիշեցնում է 1970-80-ականների «E24 6-Series»-ը, իսկ մեքենայի համամասնությունները որոշակիորեն հիշեցնում են կարճ և սպորտային «2002» մոդելը։ Սրահում հիմնական նորություններից է «Panoramic Vision» թվային համակարգը, որը տեղեկատվությունը ցուցադրում է դիմապակու հիմքի երկայնքով տեղադրված բարակ էկրանին։ Բենզինային տարբերակները կառուցված են արդիականացված CLAR II հարթակի վրա։ Համակարգի ընդհանուր հզորությունը հասնում է 437 ձիաուժի։ 2027 թվականի «BMW 3-Series»-ի վաճառքը կսկսվի 2027 թվականի առաջին եռամսյակում, իսկ դրանից կարճ ժամանակ անց մեքենան կհայտնվի ԱՄՆ-ի դիլերային կենտրոններում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14916

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով