Բարձր ենք գնահատում բարեկամ Լեհաստանի զորակցությունն ու գործնական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրմանը. Փաշինյանը՝ Տուսկին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Լեհաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով` մաղթելով Ձեզ ամենայն բարիք, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լեհաստանի հետ առավել ամրապնդելու ժողովրդավարական ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու որակական նոր մակարդակի: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ոչ միայն կկարողանանք զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթակներում, այլև բացահայտել նոր ուղղություններ և ոլորտներ, որոնք թույլ կտան հարստացնել մեր բազմաբովանդակ օրակագը՝ ի նպաստ երկու երկրների բարօրության:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով