Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախով, ճնշմամբ և անվստահությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ «Հարգելի՛ գործընկերներ, լրագրողներ և խոսքի ազատության պաշտպաններ ու ջատագովներ, Շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքային հիմնասյուներից է։ Այն ոչ միայն տեղեկատվություն փոխանցելու գործիք է, այլ նաև հանրային վերահսկողության, հաշվետվողականության և արդարության ապահովման կարևոր մեխանիզմ։ Ազատ ու անկախ մամուլը հասարակության ձայնն է՝ երբեմն անհարմար, երբեմն սուր և կտրուկ, բայց միշտ կարևոր ու անհրաժեշտ։



