Արարատի պարեկները ձերբակալել են մեկնարկային ատրճանակով կրակած երիտասարդին

Մասիսում ծառայություն իրականացնող պարեկները հոկտեմբերի 1-ին ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը մեկնարկային ատրճանակից կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են հիշյալ մեքենան։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, խուլիգանություն կատարելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Մասիս քաղաքի բնակիչ 21-ամյա վարորդն ընդունել է, որ ինքն է կրակել մեկնարկային ատրճանակով, որը մեքենայի մեջ է։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14937

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով