«Hyundai»-ն ներկայացրել է նոր հիբրիդային համակարգով «Tucson»-ը

«Hyundai»-ն ներկայացրել է նոր՝ 2027 թվականի «Tucson»-ը, որը նախորդ մոդելից տարբերվում է թե՛ արտաքին տեսքով, թե՛ տեխնիկական լուծումներով։ Ընկերությունը շեշտը դրել է հիբրիդային տարբերակների և ժամանակակից մուլտիմեդիա համակարգի վրա։ Բոլոր «Tucson»-ները ստանում են 1.6 լիտրանոց տուրբոշարժիչ։ Առաջարկվելու են բենզինային, հիբրիդային և plug-in հիբրիդային տարբերակներ։ Հիբրիդային տարբերակը կունենա 233 ձիաուժ հզորություն։ Plug-in հիբրիդի հզորությունը կհասնի 288 ձիաուժի, իսկ 17.1 կՎտ⋅ժ մարտկոցը, ըստ «Hyundai»-ի նախնական գնահատականի, կարող է ապահովել մոտ 50 մղոն՝ շուրջ 80 կմ, ամբողջությամբ էլեկտրական ընթացք։ Նոր «Tucson»-ը նաև ավելի մեծ է։ Այն նախորդ մոդելից 2.3 դյույմով ավելի երկար, 1.57 դյույմով ավելի լայն և 0.8 դյույմով ավելի բարձր է։ Բեռնախցիկի ծավալը կազմում է 41.7 խորանարդ ֆուտ։ «Hyundai»-ն նաև ներկայացրել է Gleo արհեստական բանականությամբ ձայնային օգնականը, որը նախատեսված է ավելի բարդ հրահանգներ ձայնային եղանակով կատարելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14988

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով