Իրանցի դիվանագետներին «վտարել» են ԱՄՆ-ից. Axios

Axios-ը հայտնում է, որ Իրանի պատվիրակության երկու անդամներ, որոնք մասնակցում էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին Նյու Յորքում, հեռացվել են ԱՄՆ-ից՝ երկիրը լքելու վերաբերյալ ամերիկյան իշխանությունների պահանջը չկատարելուց հետո։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան։ «Պետքարտուղար Ռուբիոն լուրջ է տրամադրված։ Իրանի պատվիրակության ևս երկու անդամներ հայտնաբերվել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ավարտից երկար ժամանակ անց։ Նրանք այժմ հեռացվել են երկրից», — հայտարարել է պաշտոնյան։ ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի օրը Իրանի՝ ՄԱԿ-ում ներկայացուցչությանը պահանջել էր, որպեսզի պատվիրակության բոլոր անդամներն անհապաղ լքեն ԱՄՆ տարածքը։ Սակայն երկու դիվանագետները մնացել էին Նյու Յորքում։ Ուրբաթ օրը ամերիկյան կողմը կրկին տեղեկացրել է Իրանի ներկայացուցչությանը, որ տեղյակ է երկու դիվանագետների՝ Նյու Յորքում գտնվելու մասին և պահանջել է նրանց անհապաղ հեռանալ։ ԱՄՆ պաշտոնյայի փոխանցմամբ՝ դիվանագետներից մեկը Նյու Յորքից հեռացել է ուրբաթ երեկոյան, իսկ երկրորդը՝ շաբաթ առավոտյան։ Դիվանագետների հեռացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների հերթական սրման ֆոնին։ Միաժամանակ շարունակվող պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը դժվարությունների են բախվում, իսկ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շարունակում է աճել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15162

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով