ԱՄՆ-ը վերջին շրջանում Թեհրանին նոր առաջարկներ է փոխանցել. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր առաջարկներ է փոխանցել. «Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներում այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով առաջարկներ են փոխանցել»,– ասել է Ղալիբաֆը։ «Նրանք պետք է հասկանան, որ ժամանակ ձգձգելու և միակողմանի պահանջներ թելադրելու դարաշրջանն ավարտվել է»,– նշել է Իրանի խորհրդարանի նախագահը։ Ղալիբաֆը նաև ընդգծել է, որ Թեհրանի դիրքորոշումը Հորմուզի նեղուցի վերաբերյալ հստակ է։ Նրա հայտարարության համաձայն՝ նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ չեն կատարվել Իսլամաբադի հուշագրով սահմանված՝ Իրանի ներկայացրած յոթ պայմանները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15155

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով