ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումը

ԱՄՆ վարչակազմը ծրագրում է չեղարկել Գերմանիայում մեծ հեռահարության հարվածային միջոցների, այդ թվում՝ Tomahawk հրթիռներով զինված գումարտակի տեղակայման մասին որոշումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ -ը՝ հղում անելով Financial Times թերթին։ Բեռլինի Edina վերլուծական կենտրոնի տնօրեն Քրիստիան Մյոլինգը, մեկնաբանելով հրթիռների տեղակայումից հնարավոր հրաժարումը, այդ քայլն անվանել է ավելի լուրջ խնդիր, քան ամերիկյան ռազմական կոնտինգենտի կրճատումը։ «Զինվորականների դուրսբերումը կարելի է փոխհատուցել, բայց հեռահար հրթիռների հարցում մենք հետ ենք մնում»,- ասել է փորձագետը հրատարակությանը՝ նշելով, որ նման քայլերը կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի երկրներին պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։ ԱՄՆ-ը և Գերմանիան Tomahawk-ների և մեծ հեռահարության այլ հարվածային միջոցների տեղակայման պլանների մասին հայտարարել էին 2025 թվականի հուլիսին։ Նախատեսվում էր, որ դա տեղի կունենա մինչև 2027 թվականը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով