Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ

BOLD Business 2031-ի պանելային քննարկման ընթացքում խոսեցինք, թե ինչպիսին է լինելու բիզնես միջավայրը առաջիկա տարիներին և ինչ պետք է փոխվի այսօր՝ վաղվա հնարավորությունները ստեղծելու համար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ինձ համար առանցքային է մեկ բան․ հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային։ Արհեստական բանականությունն ու տվյալները մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտել խախտումները, այլև նախապես գնահատել ռիսկերը և օգնել բիզնեսին խուսափել դրանցից։ Հայաստանը պետք է մտածի սահմաններից դուրս՝ խորացնելով միջազգային կապերը և ստեղծելով հայկական բիզնեսի նոր շուկաներ դուրս գալու հնարավորություններ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15047

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով