Zara-ն հեռացրել է համակենտրոնացման ճամբարի համազգեստին նման Հելոուինի կոստյումը

Իսպանական Zara-ն կայքից հեռացրել է երեխաների համար նախատեսված Հելոուինի կոստյումը, որը սոցիալական ցանցերում քննադատության էր արժանացել՝ նացիստական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների համազգեստներին նմանվելու պատճառով։ Մոխրագույն-կապույտ, ուղղահայաց գծերով կոստյումը ԱՄՆ-ում վաճառվում էր 59,90 դոլարով։ Օգտատերերի կարծիքով՝ դրա որոշ դետալներ հիշեցնում էին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների լուսանկարներում պատկերված համազգեստներն ու փշալարերը։ Zara-ն չի հայտնել ապրանքը հեռացնելու պատճառը և չի մեկնաբանել առաջացած քննադատությունը։ Սա ընկերության համար նմանատիպ առաջին դեպքը չէ։ 2007 թվականին Zara-ն հեռացրել էր սվաստիկայով պայուսակ, իսկ 2014-ին՝ համակենտրոնացման ճամբարների համազգեստներին նմանեցված գծավոր վերնաշապիկ։ Հոլոքոստի վերապրածներին ներկայացնող Claims Conference-ը նշել է, որ նման միջադեպերը ևս մեկ անգամ ընդգծում են Հոլոքոստի մասին կրթության կարևորությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15145

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով