Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Ֆրանսիայում ավագ դպրոցների հազարավոր աշակերտներ հոկտեմբերի 6-ին կրկին շրջափակել են իրենց դպրոցները։ Մեծահասակները նույնպես միացել են նրանց՝ աջակցելու շաբաթներ շարունակվող շարժմանը։ Լիոնում և Ստրասբուրգում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, իսկ Փարիզում սպասվում է ցույցերին մինչև 40 000 մարդու մասնակցություն։ Այս մասին հաղորդում է France 24-ը։ Նշվում է, որ Ֆրանսիայի 3700 ավագ դպրոցներից 891-ում դասերն ամբողջովին կամ մասնակիորեն չեղարկվել են՝ «տարբեր պատճառներից ելնելով»։ Ըստ Ավագ դպրոցների աշակերտների միության՝ արգելափակվել և փակվել է 1800 դպրոց։ Որոշ դեպքերում տեղական իշխանությունները փորձել են դասերն անցկացնել առցանց։ Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ տարբեր քաղաքներում 86 000 մարդ է մասնակցում ցույցերին։ Այս թիվը չի ներառում Փարիզի ցուցարարներին։ Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտները բողոքում են ուսուցիչների հաճախակի բացակայություններից, ուսումնական օրվա չափազանց երկար տևողությունից, դպրոցական շենքերի անմխիթար վիճակից և կրթական համակարգի հետ կապված այլ խնդիրներից։ Բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի 17-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15147

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով