90 տարի անց Բոլիվիայի բնակչության մեծ մասը կարող է լինել գերմանախոս. Bild

Փենսիլվանիայի համալսարանի տնտեսագետ և վիճակագրության պրոֆեսոր Խեսուս Ֆերնանդես-Վիլյավերդեն հաշվարկել է, որ Բոլիվիայում բնակվող գերմանախոս մենոնիտների համայնքը ներկայիս աճի տեմպերի պահպանման դեպքում մոտ 90 տարի անց կարող է կազմել երկրի բնակչության մեծ մասը։ Պրոֆեսորի տվյալներով՝ Բոլիվիայում մեկ կնոջ հաշվով ծնելիությունը միջինում 1,56 երեխա է, մինչդեռ մենոնիտների շրջանում այդ ցուցանիշը մոտ 7 երեխա է։ 1986 թվականին երկրում բնակվում էր մոտ 17,5 հազար գերմանախոս մենոնիտ, իսկ այսօր նրանց թիվը հասնում է մոտ 150 հազարի։ Ֆերնանդես-Վիլյավերդեի հաշվարկով՝ եթե այս միտումը պահպանվի, 2116 թվականին մենոնիտների թիվը կարող է հասնել մոտ 5 միլիոնի։ Միաժամանակ Բոլիվիայի ընդհանուր բնակչությունը, ըստ կանխատեսումների, կարող է նվազել։ Սակայն պրոֆեսորը նշում է, որ այս սցենարը երաշխավորված չէ։ Մենոնիտների շրջանում ծնելիությունը կարող է նվազել, իսկ համայնքի մի մասը կարող է հեռանալ կրոնական համայնքից և աստիճանաբար ձուլվել հիմնականում իսպանախոս բնակչությանը։ Այդ դեպքում գերմաներենը Բոլիվիայի գերակշռող լեզու դառնալ չի կարող։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14982

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով