Բեռնատարը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր Սյունիքի մարզի բնակիչ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Երևանի Շերամի փողոցում՝ հետիոտնային անցումից մոտ 1.5 մետր հեռավորության վրա, վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14980

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով