2027 թվականի բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս ստուգել կառավարության ամենահավակնոտ հայտարարություններից մեկը՝ կրթությունը իսկապե՞ս «ռազմավարությունների ռազմավարություն» է։ Այստեղ կարևոր է ոչ միայն, թե որքան գումար է հատկացվել կրթությանն ու գիտությանը, այլ նաև՝ ինչի վրա է այդ գումարը ծախսվում։ Դպրոցների ու մանկապարտեզների կառուցումը կարևոր է, բայց կրթության որակը որոշվում է նաև ուսուցչով, ծրագրով, գիտությամբ և այն գիտելիքով, որը ստանում է աշակերտը։ PISA-ի արդյունքներից հետո այս տարբերակումը հատկապես կարևոր է։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart-ի համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Տիգրան Շահվերդյանի հետ փորձել ենք հասկանալ՝ 2027-ի բյուջեն որքանո՞վ է համապատասխանում կրթությունն ու գիտությունը պետական զարգացման առանցք դարձնելու հավակնությանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



