Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել: Այն հանգամանքը, որ Ալիևը շարունակում է դրա մասին խոսել, նյարդայնանալ ու ինչ-ինչ շրջանակների համոզել, արդեն հակառակի մասին է կասկածներ հարուցում: Բոլորն էլ գիտեն Պակիստանի, Իսրայելի և հատկապես Թուրքիայի՝ պատերազմում ունեցած ակտիվ մասնակցության մասին: Անկարայի մասնակցությունը ոչ միայն Ադրբեջանի ԶՈւ կառավարման գործում ուղիղ ներկայացվածությամբ է եղել, այլև՝ մարտադաշտում: Այս ամենը Ալիևի քաղաքական, ռեգիոնալ հավակնությունների մեջ չի տեղավորվում և հռչակված գաղափարախոսությանը ծանր հարված է հասցնում: Ու այս թերարժեքության բարդույթն էլ Ալիևին դրդում է տարբեր առիթներով կամ անառիթ խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14995

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով