Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ Բեյրութը ցանկանում է «նոր էջ» բացել Թեհրանի հետ հարաբերություններում և դրանք կառուցել երկու երկրների ինքնիշխանության, անկախության ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։ Նա Իրանին նաև կոչ է արել նշանակել նոր դեսպան Լիբանանում։ Սալամը նշել է, որ Լիբանանի առաջնահերթություններից է Իսրայելի լիակատար դուրսբերումը երկրի տարածքից և իսրայելական հարձակումների դադարեցումը։ Նա նաև ընդգծել է, որ Լիբանանի ամբողջ տարածքում զենքը պետք է գտնվի բացառապես պետության վերահսկողության ներքո։



