Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ։ «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Դպրոցական տարիներին ուսուցիչն է ամեն օր երեխայի համար սահմանում աշխատանքի, պատասխանատվության, արդարության ու փոխադարձ հարգանքի չափանիշը։ Ձեր մասնագիտական գիտելիքը նույնքան կարևոր է, որքան ձեր վերաբերմունքը երեխաների և սեփական աշխատանքի նկատմամբ, որովհետև այն, ինչ այսօր փոխանցում եք դասարանում, տարիներ շարունակ ուղեկցելու է մեր երեխաներին։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, համբերություն, մասնագիտական աճ և ձեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը միշտ պահպանելու կարողություն»։



