ԵԽԽՎ-ի վերջնական զեկույցը հունիսի 7-ի ընտրությունների մասին Հայաստանի ժողովրդավարության բավական բարդ պատկեր է տալիս։ Մի կողմից՝ ընտրողն ունեցել է իրական քաղաքական ընտրություն, ընտրությունները կազմակերպված են եղել, և պետությունը դիմացել է արտաքին աննախադեպ ճնշմանը։ Մյուս կողմից՝ զեկույցը արձանագրում է վարչական ռեսուրսի, քարոզարշավի ֆինանսավորման, մեդիայի կողմնակալության, ընտրական վեճերի և ընդդիմադիր ընտրողների ներկայացվածության հետ կապված լուրջ խնդիրներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիսում է ԵԽԽՎ-ի բոլոր մտահոգությունները։ Հետևաբար հարցն արդեն այն չէ՝ զեկույցը դրակա՞ն է, թե՞ բացասական։ Հարցն այն է՝ ի՞նչ պետք է փոխվի Հայաստանի ընտրական համակարգում։ Ստրասբուրգում քննարկումը, սակայն, դուրս եկավ միայն ընտրությունների շրջանակից։ Բրիտանացի պատգամավոր Սըր Էդվարդ Լին Հայաստանի իշխանությանը մեղադրեց Հայ Առաքելական եկեղեցու ինքնավարության դեմ արշավ վարելու մեջ։ Հայկական պատվիրակությունը կտրուկ հակադարձեց այդ գնահատականին։ Եվ ընդամենը օրեր անց Հայաստանում ստեղծվեց եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Այս ամենի մասին խոսել ենք ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



