Ռուսաստանում ժանտախտի կասկածով մահվան դեպք է արձանագրվել․ հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու (ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժամտախտային ծառայության աշխատակցի) մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշած անձի հետ։ Նախնական վարկածով վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով՝ ժանտախտի հարուցչով սրվակի կոտրվելու արդյունքում։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես հաստատված չէ։ Լաբորատոր հետազոտությունները ընթացքում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15131

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով