Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

Բարսելոնայում բնակարանային ճգնաժամի պատճառով կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Այս մասին գրում է El País-ը։ Թերթի տվյալներով՝ ցույցի ավարտից հետո ուժայինները մասնակիցներից պահանջել են ցրվել, սակայն վերջիններս սկսել են ապակե շշեր և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ, ինչպես նաև հրկիզել են աղբամաններ։ «Ոստիկանությունը բերման է ենթարկել 13 մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի։ Քսանութ ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել», – նշվում է հրապարակման մեջ։ Վերջին օրերին Իսպանիայում ցույցեր են անցկացվում բնակարանային ճգնաժամի պատճառով։ Ակցիաները սկսվել են Մադրիդում տասնամյակներ շարունակ նույն բնակարանում ապրած 87-ամյա Մարիկարմեն Աբասկալին վտարելուց հետո։ Նրա դեպքը դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, ինչից հետո ցուցարարները վրանային ճամբար են տեղադրել. նմանատիպ ակցիաները տարածվել են մյուս քաղաքներում։ Նոր ակցիաներ են տեղի են ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարության հաստատած երկու որոշում բնակարանային ոլորտին առնչվող միջոցառումների մասին։ Ցուցարարները պահանջում են նվազեցնել վարձակալության արժեքները, սահմանել անժամկետ պայմանագրեր և առգրավել այն բնակարանները, որոնք գտնվում են, այսպես կոչված, «գիշակերների ֆոնդերի» տնօրինության ներքո։ Հոկտեմբերի 3-ին ակցիաներ են անցկացվել երկրի տասից ավելի քաղաքներում։ Մադրիդում, ըստ կառավարության տվյալների, ցույցին մասնակցել է շուրջ 70 000 մարդ, թեև կազմակերպիչները հայտարարել են 500 000 մասին։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանի կողմից կառավարության առաջարկների մերժման պատճառով հոկտեմբերի 5-ին հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15134

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով