Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` : «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ»,- նշված է ՀՀ վարչապետի ստորագրած որոշման տեքստում: Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1991թ. հունիսի 20, Արտաշատ Կրթություն 2012-2014թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, «Հարկային վարչարարություն», մագիստրոսի աստիճան:2008-2012 – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, «Մաքսային գործ», բակալավրի աստիճան:Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոց: Աշխատանքային գործունեություն 2023-2026թթ. – «Enpal» ընկերություն, ք. Բեռլին, անալիտիկ ինժեներ:2022-2023թթ. – «Alpas AI» ընկերություն, ք. Բեռլին, անալիտիկ ինժեներ:2021-2022թթ. – «Sololearn» ընկերություն, անալիտիկ ինժեներ:2019-2021թթ. – «DISQO» ընկերություն, տվյալների վերլուծաբան:2018-2019թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ:2017-2018թթ. – «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, վեբ բովանդակության ստեղծող և աշխատարանների ղեկավար:2013-2016թթ. – «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, բիզնես վարկերի վերլուծաբան: Մասնագիտական փորձ Տվյալների վերլուծության, տվյալների ինժեներիայի և տվյալների մոդելավորման մասնագետ։ Մասնագիտացած է SQL և Python ծրագրավորման լեզուների, տվյալների մոդելավորման, ETL/ELT գործընթացների և տվյալների վերլուծական ենթակառուցվածքների ոլորտներում։ Աշխատանքային փորձ ունի Snowflake, BigQuery, PostgreSQL, dbt, Airflow, Docker, Tableau և Looker տեխնոլոգիաների հետ։ Լեզուների իմացություն Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն Ընտանեկան կարգավիճակ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15038

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով