Գերմանիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրում են «ստվերային պատերազմ» վարելու մեջ

Գերմանիայի արտաքին հետախուզության՝ BND-ի ղեկավար Մարտին Յեգերի խոսքով՝ Ռուսաստանը Գերմանիայի դեմ «ստվերային պատերազմ» է վարում։ Նա հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները գործում են «բարձր պրոֆեսիոնալիզմով և անողոքաբար», իսկ Գերմանիայում հնարավոր հարձակումների սպառնալիքը շարունակում է մնալ իրական։ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի՝ BfV-ի ղեկավար Սինան Սելենն էլ ասել է, որ երկիրը Ռուսաստանի հիբրիդային գործողությունների հիմնական թիրախներից է։ Նրա խոսքով՝ լրտեսությունից բացի նկատվում է նաև դիվերսիաների և սպանությունների կազմակերպման պատրաստակամություն։ Որպես հնարավոր հիբրիդային սպառնալիքի օրինակ գերմանական իշխանությունները նշում են նաև Լայպցիգի օդանավակայանում օգոստոսին կանխված անօդաչու սարքի հարձակումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15041

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով