Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հոկտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը և ցերեկային ժամերին, 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 8-ին և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15049

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով