Մոսկվան կտրականապես անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանի և նրան հարևան պետությունների տարածքում։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ ««Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել Աֆղանստանի և նրան հարակից պետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայման բացարձակ անընդունելիությունը՝ ինչ պատրվակով էլ դա արվի», – ասել է Լավրովը Աֆղանստանի հարցով Մոսկվայի ձևաչափով հատուկ ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցությունների մեկնարկին։ Նրա խոսքով՝ նման ներկայությունը հղի է ապակայունացմամբ։



