Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ընդգծվել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից ի վեր երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ նշանակալի առաջընթաց է արձանագրվել։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում ստեղծված խմբերի աշխատանքին։ Ընդգծվել է նաև, որ 2026 թվականին էներգետիկայի, ներդրումների, թվային տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում ձեռք բերված համաձայնությունները զգալիորեն ընդլայնել են երկու երկրների միջև գործնական համագործակցության շրջանակը։ Բայրամովը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15064

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով