Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․ Երևան • «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 • «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16 Արարատի մարզ • Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8 Վայոց ձորի մարզ • Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1 Սյունիքի մարզ • Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41 Արմավիրի մարզ • Վաղարշապատ՝ Վ. Սարգսյան փողոց, 111/1 Արագածոտնի մարզ • Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1 Կոտայքի մարզ • Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 • Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ) Շիրակի մարզ • Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան) Լոռու մարզ • Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6 Տավուշի մարզ • Իջևան՝ Անկախության փողոց, 19/79 Գեղարքունիքի մարզ • Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) • Մարտունի՝ Պ. Պռոշյան փ., 4/12 2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ի։ Գրասենյակներ կգործեն՝ Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում, Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում, Շիրակի մարզում՝ Արթիկում, Արարատի մարզում՝ Արարատում։ Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։



