Սիթիի մի քանի մասնաճյուղում խախտել են ծխախոտի վաճառքի կարգը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի գործունեության երեք հասցեներում (ք. Երևան Կոմիտասի պողոտա 60/2, Ռուբինյանց փողոց 15/5 և Արարատի մարզ, Երասխավան մայրուղի 3/1) ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքն իրականացվել է առանց օրենքով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթերի, իսկ ք․ Երևան, Ռուբինյանց 15/5 և Արարատի մարզ, Երասխավան մայրուղի 3/1 հասցեներում՝ բաց եղանակով՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ։ Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15074

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով