ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան) իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը, – պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել, – առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, – սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:



