ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ի կատար ածել 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմաբազայում (Տեխաս նահանգ) 13 մարդու սպանած ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժի մահապատժի վճիռը: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը, Նիդալ Մալիք Հասանը գնդակահարվելու է: Եթե այս դատավճիռն ի կատար ածվի, ապա դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ռազմական գործչի առաջին մահապատիժը գնդակահարության միջոցով: Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը X սոցիալական ցանցում հայտնել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ներկայացրել է գնդակահարության միջոցով մահապատժի ենթարկելու առաջարկը, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել դրան: Մահապատժի ժամանակն ու վայրը կորոշի պաշտպանության նախարարը, հստակեցրել է Փարնելը՝ հավելելով. «Հասանի համար վերջապես հասել է հատուցման օրը»: Զինված ուժերում մահապատիժները հազվադեպ երևույթ են, և նման դատավճռի ի կատար ածման ընթացակարգը տարբերվում է նահանգային մակարդակով գործող համանման ընթացակարգից: ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ զինվորականին կայացված մահապատժի վճիռն ի կատար ածելու համար պահանջվում է ԱՄՆ նախագահի թույլտվությունը:



