Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի սեպտեմբերի 16-ին ամբողջությամբ բավարարվել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Տիգրան Ժորայի Գրիգորյանի (դատարանում քննվող քրեական գործի շրջանակներում Տիգրան Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար): Ինչպես տեղեկանում է ՀՀ Դատախազությունից, դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 113 միլիոն 805 հազար դրամ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15151

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով