Կառավարության Գիտության ոլորտի զարգացման 2026–2030թթ. ռազմավարական ծրագիրը 2027թ. համար նախատեսում է մոտ 20 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում ։ Մինչդեռ 2027թ. պետբյուջեի նախագծով գիտության հատկացումները 2026թ. ընդունված բյուջեի համեմատ ավելանում են ընդամենը 1,5 մլրդ դրամով ։ Նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը։ Հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների և գիտական սարքավորումների համար հատկացումները մնում են անփոփոխ։ Վտանգված է նաև մի շարք գործող ծրագրերի ամբողջ տարվա ֆինանսավորումը։ «Գիտուժը» Ազգային ժողովին կոչ է անում ապահովել, որ 2027թ. պետական բյուջեում ներառվի գիտության ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված ֆինանսավորումը։ Կառավարությունից պահանջում ենք իրականացնել իր ընդունած ռազմավարական ծրագիրը՝ ֆինանսավորելով դրանով նախատեսված միջոցառումները։ «Գիտուժ» նախաձեռնություն



