ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է լիովին պահպանեն հրադադարի ռեժիմը և վերացնեն մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտները։ Այս մասին հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը։ Նա հիշեցրել է, որ երեք տարի առաջ ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների հարձակումների հետևանքով «սպանվել և պատանդ են վերցվել խաղաղ բնակիչներ», իսկ դրան հաջորդած «Իսրայելի իրականացրած ավերիչ հարձակումները Գազայում հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան և տեղահանման»։ «Հրադադարի հայտարարումից հետո մեկ տարի անց մարդիկ նախկինի նման զոհվում են և տեղահանվում, իսկ ընտանիքները չորրորդ ձմեռն են պատրաստվում անցկացնել վրաններում և ինքնաշեն ապաստարաններում», – նշել է Ֆլետչերը X-ում տարածված հայտարարության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15176

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով