Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ։ Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումների վերականգնմանը։ Կողմերը նաև քննարկել են Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման կարևորությունը։ Էրդողանը Պուտինին շնորհավորել է նաև Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։



