Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Մոհամադ Ռեզա Նաղդին։ «Հորմուզի նեղուցը փակ է, մենք կփակենք անօրինական երթուղիները», – մեջբերում է Նաղդիի խոսքը Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։



